‘
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Սաութհեփթոնից» կրած պարտությունից հետո խիստ քննադատության է ենթարկել խաղացողներին:
«Եթե դու թոփ մակարդակի ֆուտբոլիստ ես համարվում, ապա արդյունքի համար պետք է պատասխանատվություն կրես: Գլխավոր մարզիչը միշտ չէ, որ մեղավոր է պարտության համար: Խաղացողներն էլ պետք է իրենց վրա վերցնեն պատասխանատվության մի մասը, եթե իհարկե, նրանք «պլոճիկ» ունեն: Եթե չունեն, ապա թող չխաղան մեծ ակումբներում:
Այն բանից հետո, երբ մենք չեմպիոն դարձանք, նորմալ է, որ այս մրցաշրջանը ծանր է ստացվում: Բայց հնարավոր է, որ մենք ամռանը սխալ թույլ տվեցին եւ թիմը չուժեղացրինք ինչպես հարկն է: Մյուս կողմից, մենք լավ խաղացողներ ունեն եւ չպետք է մեզ թույլ տանք խաղալ այնպես, ինչպես «Սաութհեմփթոնի» հետ:
Բոլոր դեպքերում, դեռ 12 տուր կա եւ պետք է դրանցում առավելագույն միավորներ վաստակենք: Մենք դեռ ունենք Անգլիայի գավաթը, այնպես որ մրցաշրջանը դեռ ավարտված չէ:
Ես այլեւս չեմ ցանկանում հանդուրժել ֆուտբոլիստների նման վերաբերմունքը խաղի հանդեպ: Նման վերաբերմունքով ավելի լավ է տանը մնալ: Սովորաբար, երբ մեր մոտ խաղը չի ստացվում, ֆուտբոլիստները առավելագույն ջանք են խաղադաշտում գործադրում, սակայն այս անգամ դա չկար»,- Մանչինիի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:
Նշենք, որ Մանչինին առանձնահատուկ դժգոհություն էր հայտնել դարպասապահ Ջոն Հարթի եւ Գարեթ Բերիի խաղից, որոնք «Սաութհեմփթոնի» հետ մրցավեճում կոպիտ սխալներ թույլ տվեցին:
‘