‘Ռոբերտո Մանչինի. Իմ հրաժարականից խոսացողները ֆուտբոլից բան չեն հասկանում’

614

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ չի վախենում պաշտոնը կորցնելուց:

«Մեր նախագիծը երեք տարի առաջ է մեկնարկել, եւ այդ ամբողջ ընթացքում թիմը Անգլիայի առաջնության առաջատարների շարքում է եղել: Մենք պայքարում ենք տիտղոսների համար, երեք տիտղոս նվաճել: Այս մրցաշրջանում էլ կարող ենք այդ ցանկը լրացնել:

Բոլոր նրանք, ովքեր խոսում են իմ հավանական պաշտոնակության մասին, ֆուտբոլից բան չեն հասկանում: Որովհետեւ եթե ինձ պետք է հեռացնեն աշխատանքից, ապա Անգլիայի Պրեմիեր-Լիգայի բոլոր 20 թիմերն էլ պետք է զրկվեն մարզիչներից»,- Մանչինիի խոսքն է մեջբերում The Telegraph-ը:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանն ու ԱՄՆ դեսպանը գաղտնի հանդիպում են ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Երկնաքարը Չելյաբինսկին 1 մլրդ ռուբլու վնաս է հասցրել’