‘Ռոբերտո Մարտինես. Իվանովիչը կարմիր քարտի էր արժանի ‘

700

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը «Չելսիի» դեմ խաղից հետո (0:1) հայտարարել է, որ մրցակցի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը պետք է հեռացվեր խաղադաշտից։

«Իվանովիչի պահվածքը անթույլատրելի է։ Սկզբում նա բռնում է Մքքարթիի պարանոցից, ապա սպառնում է գլխով հարվածել, թեև Մքքարթին որևէ կերպ չի արձագանքում։ Եթե կանոններին հետևենք, ապա դա կարմիր քարտ էր։

Իսկ հաշվի առնելով այն, որ Իվանովիչը մասնակցություն ունեցավ հաղթական գոլում, դա առավել ևս տհաճ է։ «Չելսին» Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է, և չէի ուզենա տեսնել, որ նրանք նման կերպ են հանդիպում հաղթում»,-ասել է Մարտինեսը։

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կքննի այդ միջադեպը։ Եթե գլխավոր մրցաար Ջոնաթան Մոսը հայտարարի, որ դրվագը բավականաչափ հստակ չի տեսել, Իվանովիչը կարող է հետին թվով որակազրկվել մինչև 3 խաղով։

Նախորդ հոդվածը‘Ժորժե Մենդեշ.«Եթե Ալեքս Ֆերգյուսոնը լիներ, կոլումբիացին ավելի շատ ժամանակ կանցկացներ խաղադաշտում»’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» երկրպագուները նախընտրում են հիմնական կազմում տեսնել Նավասին’