‘
«Վալենսիայի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վնաս է հասցնում իրեն եւ թիմին, երբ սկսում է Կասիլյասին չհավատալ:
«Անկասկած, վերջին խոսքը միշտ մարզիչինն է: Բայց կասկածի տակ դնել Կասիլյասի վարպետության եւ պրոֆեսիոնալիզմի մակարդակը՝ կարող էր միայն Մոուրինյոն եւ նրա շրջապատը: Դա ավելի շատ նման է քեզ շրջապատող աշխարհի հետ պատերազմի»,- Սոլդադոյի խոսքն է մեջբերում AS-ն:
‘