‘
Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր է կնքել «Արցախի» հետ, որը նոր մրցաշրջանում հանդես կգա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Փորձառու ֆուտբոլիստը Հայաստանի Ազգային Հավաքականի կազմում անցկացրել է 72 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ:
Նախկինում հանդես է եկել Պերմի «Ամկարում», Կարագանդայի «Շախտյորում», ղազախական «Ակտոբեում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԼՈւՉ-Էներգիայում», դանիական «Ռանդերսում» և «Փյունիկում»:
Ռոբերտը գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի առաջին ձեռքբերումն է:
‘