‘
Հայաստանի հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի 29-ամյա պաշտպան Ռոբերտ Արզումանյանը իր կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ամկար» ակումբում:
Արզումանյանի գործակալ Տիգրան Մկրտչյանը Sports.kz-ին հայտնել է, որ Արզումանյանը 2,5 տարվա պայմանագիր է կնքել ռուսական ակումբի հետ: Պերմյան ակումբը կարող է հայտարարագրել ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
29-ամյա Արզումանյանը հանդիսանում է «Փյունիկ»-ի մանկապատանեկան դպրոցի սան: Իր կարիերայի ընթացքում հայ խաղացողը հանդես է եկել դանիական «Ռանդերս», լեհական «Յագելոնիա», ղազախական «Ակտոբե» ակումբների կազմերում: 2013 թվականին Արզումանյանը «Ակտոբե»-ի կազմում դարձել է Ղազախստանի չեմպիոն:
Հայաստանի հավաքականում Արզումանյանը ամենափորձառու պաշտպանն է. ազգային ընտրանու կազմում նա անց է կացրել 67 խաղ:
Պերմի Ամկարը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 10 խաղից հետո հավաքել է 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը:
‘