‘
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի ներկայիս համանախագահ Ռոբերտ Բրադտկեն շուտով կլքի պաշտոնը: Այդ մասին news.am-ին հայտնել է դիվանագիտական շրջանակների իրազեկ աղբյուրը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Բրադտկեն ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ էր նշանակվել 2009թ. սեպտեմբերին՝ այդ պաշտոնում փոխարինելով Մեթյու Բրայզային: Դեռեւս չի հաղորդվում, թե հետագայում ինչ պաշտոն կզբաղեցնի Բրադտկեն: Ամենայն հավանականությամբ, դա կլինի որեւէ դիվանագիտական պաշտոն արտասահմանում կամ էլ հենց Պետդեպարտամենտում:
Նաև չի նշվում, թե ով կփոխարինի Ռոբերտ Բրադտկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում:
‘