‘Ռոբերտ Լեւանդովսկի. «Գերմանիայի, Ուկրաինայի եւ Հյուսիսային Իռլանդիայի հետ պայքարը ծավալվելու է մինչեւ վերջին խաղը»’

1017

Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին մեկնաբանել է Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները։ 

«Լավ վիճակահանություն է մեզ համար։ Գերմանիայի, Ուկրաինայի եւ Հյուսիսային Իռլանդիայի հետ պայքարը ծավալվելու է մինչեւ վերջին խաղը»,- թվիթերյան իր էջում գրել է Լեւանդովսկին։ 

Հիշեցնենք, որ Լեհաստանը եւ Գերմանիան հանդիպել էին ընտրական փուլում. հավաքականները տարել էին մեկական հաղթանակ։

Նախորդ հոդվածը‘London Chess Classic. Լեւոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը’
Հաջորդ հոդվածը‘Բրանիսլավ Իվանովիչ. «Գիտեմ, որ լավ չմեկնարկեցինք մրցաշրջանը, բայց հիմա ամեն ինչ փոխվել է»’