‘Ռոբերտ Լեւանդովսկի. «Շախտյորին» հաղթելու համար մեր խաղը պետք է արտադրենք’

558

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին «Շախտյորի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումից առաջ նշել է, որ իրենց թիմը խաղալու է միայն հաղթանակի համար:

«Շախտյորը» կարողացավ երկու անգամ  աչքի ընկնել առաջին խաղում՝ հերթական անգամ ապացուցելով, թե որքան վտանգավոր է: Կարծում եմ, որ մենք չպետք է մեզ ձեռնտու ոչ-ոքիի համար խաղանք: Մենք ձգտելու ենք միայն հաղթանակի: Մենք մեր երկրպագուների առջեւ ենք խաղալու եւ այլ կերպ չի կարող լինել: Հաջողության հասնելու համար պետք է մրցակցին մեր խաղը թելադրենք»:

Հիշեցնենք, որ Դոնեցկում այս թիմերի միջեւ առաջին հանդիպումն ավարտվեց 2:2:

Նախորդ հոդվածը‘Դասադուլավորները ԵՊՀ դիմաց շարունակում են պահանջել ռեկտորի օգնական -«հրամանատարի» հրաժարականը (թարմացված, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի զինծառայողը պայթել է ականի վրա’