‘Ռոբերտ Լևանդովսկի. ««Բորուսիան» ցանկացած ժամանակ էլ ուժեղ է»’

741

«Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ասել է, որ Դորտմունդի «Բորուսիան», որտեղից նա հեռացել է այս ամռանը, ուժեղ է նաև առանց իրեն: 

– «Բորուսիան» ցանկացած ժամանակ էլ ուժեղ է: Նա հաճախ է ցույց տվել, որ կարողանում է համալրել կորուստները: Այդպես եղավ նաև Նուրի Շահինի, Սինդի Կագավայի և Մարիո Գյոտցեի հեռանալուց հետո: Պետք չէ թերագնահատել այս թիմին մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նրանք լուրջ մրցակիցներ են մեզ համար: Սակայն մրցակցությունն оգնում է աճելու, դառնալու ավելի լավը: «Բորուսիայի» հետ լավ խաղալու ցանկությունը մեզ համար լուրջ խթան կդառնա,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը»-ը բողոքարկելու է Խաբի Ալոնսոյին որակազրկելու որոշումը ‘
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանի ԱԳՆ ղեկավար. Հայաստանի միացումը ԵԱՏՄ-ին ընթանում է ժամանակացույցի համաձայն’