Ռոբերտ Փեյջ․ Ուելսի հավաքականն այժմ շատ լավ մարզավիճակում է

212

Ֆուտբոլի Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Փեյջը Եվրո-2024 ընտրական մրցաշարի նախավերջին տուրի Հայաստան — Ուելս խաղից առաջ խոսել է սպասելիքների մասին։

«Վաղվա խաղում հիմնական վտանգը Էդուարդ Սպերցյանն է եւ եզրային ֆուտբոլիստները: Հայաստանի հավաքականը լավ եւ կոմպակտ ֆուտբոլ է խաղում: Վաղը պետք է փորձենք նախորդ խաղի սխալները չկրկնել: Ինչպես Բեն Դեւիսն ասաց, նախորդ խաղում մեզ համար վտանգ էր ներկայացնում Էդուարդ Սպերցյանը:

Արժանի էիք այն հաղթանակին, որ ունեցաք Կարդիֆում: Մենք պետք է հարգանքով մոտենանք մրցակցին: Կարդիֆում դուք ունեիք 4 լավ հնարավորություն եւ 4-ն էլ ավարտվեց գոլով: Հայաստանի հավաքականն ապացուցեց, որ խաղում է բարձրակարգ ֆուտբոլ:

Ուելսի հավաքականն այժմ շատ լավ մարզավիճակում է: Անհավանական խաղ ունեցանք Խորվաթիայի դեմ: Բարդ եւ որակով խաղ ունեցանք Թուրքիայի դեմ, երկու հաղթանակներ ունեցանք, որոնք մեզ շատ ոգեւորել են:  Այս հաղթանակներից հետո տղաները մեծ ոգեւորությամբ են եկել հավաքական: Ամեն դեպքում, այս հաղթանակներն արդեն անցյալում են եւ պետք է կենտրոնանք վաղվա խաղին: Մեծ ակնկալիքով սպասում ենք վաղվա խաղին»,- ասաց Ռոբերտ Փեյջը նախախաղային ասուլիսում:

Հայաստան — Ուելս հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 18:00-ին։ Թիմերի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Ուելսում առավելության էր հասել 4:2 հաշվով։

Նախորդ հոդվածըԱլբանիան և Դանիան նվաճեցին ԵՎՐՈ-ի ուղեգիր, Իտալիան ու Անգլիան հաղթեցին
Հաջորդ հոդվածըՀայտնի են Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները