‘Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ-ում կոռուպցիայի հիմնադիրն է. Մամուլ’

949

«Հակակրիմինալ» կազմակերպությունը նամակներով դիմել է Հայաստանում գտնվող շուրջ 30 դիվանագիտական ներկայացուցչություններին` տեղեկացնելով, որ Հայաստանում կոռումպացված չինովնիկները պետական համակարգից գողացած գումարները ի պահ են տվել իրենց երկրների բանկերին, ակնկալվում է աջակցություն` Հայաստանի ազգային հարստությունը Հայաստան վերադարձնելու համար: Մի նամակ էլ ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Կոռումպացված հայ չինովնիկների ցուցակը շուտով կհրապարակվի կազմակերպության կայքում: Այն կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով, ըստ կազմակերպության անդամների, ՀՀ-ում կոռուպցիայի հիմնադիրն է: Այս մասին գրում է «Առավոտը»:

Նախորդ հոդվածը‘Թանկացումները էլի սկսվեցին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դ. Հարությունյանն իր երիտասարդ գործընկերուհիների հետ կհայտնվի երանելի վիճակում. Մամուլ’