‘
«Արսենալի», «Վիլյառեալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին աստղը խոսել է իր հայրենակցի մասին, որը նախընտրեց մնալ Ֆրանսիայում առաջադիմելու համար, և այլ հարցերի պատասխանները ստացավ Marca-ն Ռոբեր Պիրեսից, որին հանդիպեց Լոնդոնում։
—Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում մեծ խաղեր են լինելու։ Առաջինը քննարկենք «Ռեալ»—ՊՍԺ հանդիպումները։ Արդյո՞ք շուտ չէ այդպիսի խաղի համար։
-Այդ խաղերը նման են եզրափակչի։ Մադրիդը հաղթել է վերջին երկու մրցաշարերում, իսկ ՊՍԺ-ն շատ լավ թիմ է և լավ հնարավորություններ ունի հաղթելու մրցաշարում։ Իսկ, եթե հաշվի առնենք, թե ինչ ֆուտբոլիստներ են խաղալու, ապա կարելի է ասել, որ այս խաղերը եզրափակչին համարժեք հանդիպումներ են։
—Ձեր կարծիքով, թիմերից որ մեկն է գո՞հ վիճակահանությունից։
-Ոչ մեկը գոհ չէ։ Մադրիդը ֆավորիտներից մեկն է, շատ լավ կազմ և գլխավոր մարզիչ ունի, Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհում լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Հավանաբար իրենք ավելի փորձառու են քան մրցակիցները, բայց ՊՍԺ-ն մեծ գումարներ է ծախսել Նեյմարին և Մբապեին գնելու և Չեմպիոնների Լիգայում հաղթելու համար։ Կարծում եմ, իրենք էլ գոհ չեն»։
—Մեկ այլ մեծ խաղը «Չելսիի» և «Բարսելոնայի» միջև է։ Կարո՞ղ է «Բարսելոնան» թերագնահատել իր մրցկացին։
-Կարծում եմ, «Չելսիի» համար մի քիչ անսովոր իրավիճակ է։ Թիմը հաղթել է Պրեմիեր Լիգայում, բայց Չեմպիոնների Լիգայում այդքան վստահ չի խաղում։ «Բարսելոնան» ավելի կայուն է, թե ներքին առաջնությունում, թե եվրոպական ասպարեզում։ Շատ փորձառու թիմ է և հավանաբար առավելություն է ունենալու։ Բայց հիմա դեկտեմբեր է, խաղերը երկու ամիս հետո են և մինչ այդ կարևոր փոփոխություններ կարող են լինել։
—Բարսելոնան» ուրիշ ֆուտբոլ է խաղում Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ։
-Մի քիչ ուրիշ է, քանի որ իրենք կորցրեցին Նեյմարին, որը շատ գոլեր էր խփում։ Բայց «Բարսելոնան» միևնույն է մեծ թիմ է և շատ դժվար կլինի հաղթել իրենց, մանավանդ որ «Բարսայի» կազմում կա Լիոնել Մեսի։
—Հավանաբար մյուս կարևոր զույգն է «Տոտենհեմն» ընդդեմ «Յուվենտուսի»։ Արդյո՞ք «Տոտենհեմի» հաղթանակը կընդգրկի իրենց Եվրոպայի թոփ թիմերի շարքը։
-Այո, քանի որ իրենք հաղթել և գերազանցել են «Ռեալին», որն անսպասելի էր։ Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է և վերջին երկու տարիներում «Տոտենհեմը» լավ կազմ ունի, իսկ Պոչետինոն լավ մարզիչ է։ Չեմ կարող ասել, կհաղթեն «Յուվեին» թե ոչ, քանի որ իտալացիները ուժեղ, կազմակերպված և փորձառու թիմ է, բայց «Տոտենհեմը» հաղթելու հնարավորություն ունի։
—Ձեր կարիերայի ընթացքում Դուք «Արսենալի» հետ հաղթել եք «Ռեալին» «ՍանտյագոԲեռնաբեու»-ում 2006 թվականին։ Ի՞նչ եք հիշում այդ խաղից։
-Դժվար խաղ էր, քանի որ մեր դեմ խաղում էր «Գալակտիկոս»-ը։ Խաղի ընթացքում ամեն ինչ կարող է պատահել, իսկ «Արսենալն» էլ լավ թիմ էր։ Տիերն Անրի խփեց գոլը և մենք հաղթեցինք։
—Ամռանը Դուք ասել էիք, որ Կիլիան Մբապեն չպետք է տեղափոխվի «Ռեալ»։ Այժմ Դուք նույն կարծիքի եք թե գտնում եք, որ լինելով «Ռեալում» Մբապեն ավելի արդյունավետ կլիներ։
-Կարծում եմ Մբապեն ճիշտ որոշում կայացրեց, քանի որ իր համար շատ կարևոր էր մնալ Ֆրանսիայում։ Նա շատ երիտասարդ է և պետք է բարելավի իր խաղը, այնպես որ ՊՍԺ-ին ընտրելը ճիշտ էր։ Ես գիտեմ, որ «Ռեալը» և Զիդանը ուզում էին գնել իրեն և հավանաբար մի օր նա կլինի «Ռեալում», բայց, իր և իր ընտանիքի համար կարևոր էր, որ նա մնար Ֆրանսիայում։
—Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչում «Արսենալը» խաղալու է շվեդական «Էսթերսունդի» հետ։ Հե՞շտ մրցակից է լինելու։
-Ոչ, որովհետև շատ կարևոր է հարգել մրցակցին։ Ես գիտեմ իրենց մասին միայն այն, որ գլխավոր մարզիչն անգլիացի է։ Իհարկե, «Արսենալը» մրցաշարի ֆավորիտներից մեկն է և լավ օրինակ կարող է հանդիսանալ նախորդ խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդի» օրինակը, որը հաղթեց Եվրոպա Լիգան և վերադարձավ Չեմպիոնների Լիգա։
—Ձեր երկու նախկին թիմերը խաղալու իրար դեմ` Լիոնի «Օլիմպիկը» և «Վիլյառեալը»։Դժվար ընտրությու՞ն է։
-Ում համա՞ր։ Չգիտեմ (ծիծաղում է)։ Ես սիրում եմ Լիոնը, որովհետև թիմն ունի ամենալավ ակադեմիաներից մեկը Ֆրանսիայում։ Թիմում խաղում են լավ երիտասարդներ, իսկ թիմի ավագ Նաբիլ Ֆեկիրը ամենալավ ֆուտբոլիստներից մեկն է Ֆրանսիայում։ «Վիլյառեալում» ես լավ ժամանակներ եմ անցկացրել։ Իրենց խաղաոճը հոգեհարազատ էր իմ համար և նույնիսկ մարզչի փոփոխությունից հետո չփոխվեց։
—Ինչպե՞ս է «Արսենալն» անցկացնում մրցաշրջանը։ Դուք ակնկալու՞մ էիք այդպիսի արդյունքներ։
-Այս պահի դրությամբ, այո։ Իհարկե, մրցաշրջանի սկզբում առաջին նպատակն է պայքարել չեմպիոնի տիտղոսի համար, բայց, կարծում եմ, որ մրցաշրջանը բոլոր թիմերի համար դժվար է, բացառությամբ «Մանչեսթեր Սիթիի»։ «Արսենալի» համար կարևոր է հասնել իր նպատակին և իմ կարծիքով դա առաջին քառյակում ընդգրկվելն է։ Իրականում իրենք պետք է պայքարեն «Լիվերպուլի», «Տոտենհեմի», «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
—Ձմեռային տրանսֆերային պատուհանը մոտենում է, ինչքանո՞վ եք համոզված, որ Ալեքսիս Սանչեսը և Մեսութ Օզիլը մնալու են թիմում։
-Ոչ միայն ակումբի, այլ նաև ֆուտբոլիստների համար շատ դժվար է, երբ պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, քանի որ անհանգստություն կա և հարկավոր է կայունություն։ Ես չգիտեմ ինչ է լինելու մոտակա հինգ-վեց ամիսների ընթացքում, բայց ես կուզենաի, որ Օզիլը և Սանչեսը երկարաձգեն իրենց պայմանագրերը։ Ես սեփանակատերը չեմ, մարզիչն էլ չեմ, այնպես որ պետք սպասեմ և տեսնեմ ինչ կլինի։
—Ինչպե՞ս են Սանտի Կասորլայի գործերը։
-Ես վաղուց ճանաչում եմ Սանտիին, քանի որ մենք խաղացել ենք իրար հետ «Վիլյառեալում»։ Նա իմ ընկերն է և ես շատ հիասթափված եմ իր պահով, քանի որ նա մեծ պրոֆեսիոնալ է։ Նա ենթարկվեց վիրահատության և պետք է բաց թողնի վեց ամիս։ Իրավիճակը շատ դժվար և ես միշտ շփվում եմ իր հետ։
—Մանչեսթերյան դերբիների պատմություններից մեկն այն է, որ Ժոզե Մոուրինյոն կաթի շիշ է շպրտել իր վրա մարզադաշտի թունելում, իսկ դուք եղել եք 2004 թվականի տխրահռչակ «Բուֆետի կռվի» մասնակիցը։
-Պիցցայից հետո, հիմա էլ կաթ։ Ես չեմ լսել այդ մասին։ Դա լավ հիշողություն չէ, քանի որ մենք պարտվեցինք «Մանչեսթեր Յունայթեդին» և ես չգիտեմ ինչ է տեղի ունեցել թունելում, բայց ես լսել էի, որ Սեսկ Ֆաբրեգասն ասել էր պիցցայի մասին։ Պարտություններից հետո ֆուտբոլիստներն երբեմն նյարդայնացած են և լարված, ինչը կարող է անախորժություններ առաջացնել։
—Աշխարհի առաջնության վիճակահանությունը կայացել է։ Ի՞նչ կարող եք ասել Ֆրանսիայի մրցակցիների մասին։
-Լավ վիճակահանություն էր։ Մենք լավ հնարավորություններ ունենք, լավ թիմ ունենք, որտեղ շատ լավ ֆուտբոլիստներ են, բայց դեռ շատ երիտասարդ են։ Հավանաբար մեզ պետք է ավելի շատ փորձ, բայց մենք ունենք այն թիմը, որը կարող է նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Իհարկե դժվար է լինելու, քանի որ շատ թիմեր, օրինակ Բրազիլիան, Իսպանիան և Գերմանիան, նույնպես ուզում են հաղթել։
—Կարո՞ղ է այդ փորձի պակասը լրացնել Քարիմ Բենզեման։
-Ինձ դուր է գալիս Բենզեման, որն արդեն ինը տարի լավ արդյունքներ է գրանցում «Ռեալում» և նա Ֆրանսիայի լավագույն հարձակվողներից մեկն է։ Բայց, կարծում եմ, իր համար արդեն շատ ուշ է, քանի որ Դիդյե Դեշամը արդեն մտովի ընտրել է թիմի կազմը։
—Կարելի՞ է համեմատել այսօրվա թիմը 90-ականների թիմի հետ։
-Կարծում եմ այս թիմն ավելի լավն է, քան 1998 թվականին։ Իրենք ավելի շատ որակներ ունեն և ավելի արագ են, բայց փորձի պակաս ունեն։ 1998-ին ես երիտասարդ էի և երբ հրավիրվեցի հավաքական, այն շատ շատ ուժեղ էր։ Դեշամ, Դեսայի, Բլան, Լիզարազյու, Թյուրամ, Բարտեզ, Պետի… Շատ կայուն և փորձառու թիմ էր։ Այսօրվա թիմն ունի ամեն ինչ, բացի փորձից։
—Այդ առումով, արդյո՞ք Անգլիան էլ այն հավաքականը չէ, որին նույնպես պակասում է փորձը։ Իսպանիան ոնց—որ այդ փորձն ունի։
-Իսպանիան շատ փորձառու է։ Անգլիայում հիմա լավ սերունդ է, որը հաղթել է Աշխարհի մինչև 17 և 20 տարեկանների առաջնությունները։ Իրենք լավ հնարավորություն ունեն, բայց Աշխարհի առաջնության լարվածությունը անհամեմատ մեծ է և շատ կարևոր է, որ ֆուտբոլիստները կարողանան դիմադրել այդ լարվածությանը։
‘