‘Ռոբեր Պիրես. «Օզիլը դժգոհ է «Արսենալի» տրանսֆերներից»’

2084

Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը վստահ է, որ թիմի կիսապաշտպան Մեսուտ Օզիլը դժգոհ է ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունից, մասնավորապես, խոսքը վերաբերում է անցած ամառային տրանսֆերային պատուհանին:

Հարկ է նշել, որ թուրքական արմատներով, բայց գերմանական անձնագրոց ֆուտբոլիստը, չնայած մամուլում շրջանառվող տարբեր լուրերին, դեռևս չի երկարաձգել գործող պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ: Ռոբեր Պիրեսը կարծում է, որ Օզիլը դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում: Ըստ ֆրանսիացու՝ գլխավոր պատճառն այն է, որ Մեսուտը դժգոհ է ակումբի վարած քաղաքականությունից: Ասել է, թե Օզիլի սպասելիքները չեն արդացրել, ակումբը ձեռք չի բերել բարձրակարգ խաղացողներ և ստեղծված իրավիճակում բարդ է պայքարել չեմպիոնության համար:

«Օզիլը մարտիկ է, որը ցանկանում է հաղթել, բայց հիմա այնպիսի տպավորություն է կարծես հիասթափված է, ինչ-որ տեղ նյարդայնացած: «Արսենալը» այն կազմը չունի, որը՝ նրա կարծիքով, կարող է տիտղոսներ նվաճել: Մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբը բավականին մեծ գումարով ձեռք բերեց  Ալեքսանդր Լակազետին: Անշուշտ դա բավարար չէ, որ պայքարեն բարձր տեղերի համար»,- Պիրեսի խոսքերը մեջբերել է Sport Bild-ը։

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շուտով կերկարաձգի պայմանագրի ժամկետը 4 ֆուտբոլիստի հետ’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը տուգանվել է հարկերի վճարումից խուսափելու համար’