‘Ռոբին Ուիլյամս. Երբ ես կմեռնեմ, պարեք իմ գերեզմանի վրա’

2309

Ստորեւ ներկայացնում ենք աշխարհահռչակ դերասան եւ ռեժիսոր Ռոբին Ուիլյամսի մտքերից մի քանիսը.

«Երբեք ոչնչից մի վախեցեք: Ծայրահեղ դեպքում թող վախը ոգեշնչի ձեզ»

«Երեխաներին դաստիարակելու ընթացքում քեզ ժամանակ առ ժամանակ պարզ է դառնում, թե բնության մեջ որոշ կենդանիներ ինչու են ուտում իրենց զավակներին»

«Լիարժեք ազատ մարդ կարող է լինել միայն իր երազանքներում: Այսպես եղել է, կա եւ միշտ էլ կլինի»

«Կոկաին. դա Աստծո համար միջոց է ձեզ ասելու, որ դուք շատ փող ունեք»

«Ռուսները սիրում են Բրուկ Շիլդսին, քանի որ նրա հոնքերը հիշեցնում են Բրեժնեւի մասին»

«Միակ զենքը, որ դուք ունեք՝ հումորն է»

«Երբ ես կմեռնեմ՝ պարեք իմ գերեզմանի վրա, իսկ ծաղիկները ջրեք այն ջրով, որը խմում եք: Արեք ինչ ուզում եք, միայն չկլոնավորեք ինձ, քանի որ կլոնը երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին ես եմ» 

Նախորդ հոդվածը‘Կիեւում ձերբակալվել է «Россия сегодня»-ի թղթակիցը’
Հաջորդ հոդվածը‘Այս իրավիճակում սահմանադրական փոփոխություններին անդրադառնալը կոպիտ սխալ է’