‘Ռոբսոն. Հաջորդ մրցաշրջանում Մանչեսթեր Յունայթեդը պայքարելու է չեմպիոնության համար’

2570

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Բրայան Ռոբսոնը կարծիք է հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում մանչեսթերցիները պայքարելու են Պրեմիեր լիգայում հաղթելու համար: 

«Մոուրինյուի առաջին մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդում» շատ լավ ստացվեց և ավարտվեց Եվրոպա լիգայում հաղթանակով: Երեք տիտղոս և Չեմպիոնների լիգայի ուղեգիր` հիանալի արդյունք է: 

Այժմ «Մանչեսթեր Յունայթեդին» բարդ է հաղթել, սակայն մի քանի տաղանդավոր ֆուտբոլիստներ ավելացնելու դեպքում թիմը քայլ առաջ կկատարի: Հաղթանակներ ավելի շատ են լինելու, քան ոչ-ոքիներ: 

Հենց դրա համար կարծում եմ, որ հաջորդ մրցաշրջանում մանչեսթերցիները պայքարելու են տիտղոսի համար»,- Ռոբսոնի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» 100 միլիոն եվրո կառաջարկի Մարկո Վերատիի համար’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է Մակրոնի կուսակցությունը’