‘Ռոգոզինը ԱՄՆ պետքարտուղարին խորհուրդ է տվել հանդիպել Վերկա Սերդյուչկայի հետ’

754

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը «կրկես» է անվանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի առաջիկա բանակցությունները Ուկրաինայի ընդդիմադիր գործիչ Վիտալի Կլիչկոյի և երգչուհի Ռուսլանայի հետ և առաջարկել է այդ հանդիպմանը կանչել նաև Վերկա Սերդյուչկային: «Սպիտակ տունն անպայման պետք է լսի նրա հեղինակավոր կարծիքը և ուշադրության արժանացնի»,- հեգնել է Ռոգոզինը:

Ուրբաթ օրը France-Presse գործակալությունը հաղորդել է, որ անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովի շրջանակներում Քերին հանդիպել է ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչների՝ իր մեծությամբ երկրորդ ընդդիմադիր խմբակցության՝ УДАР-ի ղեկավար Վիտալի Կլիչկոյի և Եվրամայդանի ակտիվիստուհի, ուկրաինացի երգչուհի Ռուսլանայի հետ: Իսկ հինգշաբթի օրը ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հեռախոսով բանակցություններ է վարել Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչների՝ քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության վեց առաջնորդների հետ, աջակցություն է հայտնել Ուկրաինայի եվրաինտեգրմանն ու կոչ է արել ճգնաժամը հաղթահարել խաղաղ ճանապարհով, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հազարավոր հրեաներ աղոթել են Ողբի պատի մոտ՝ խնդրելով «ազատել իրենց Ջոն Քերիից»’
Հաջորդ հոդվածը‘Օբաման անվտանգ է համարում Սոչին’