‘
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Ռուսաստանի օրը կոչ է արել «հավաքել քարերը», որոնք, նրա խոսքով, ցրիվ են եկել քառորդ դար առաջ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:
«24 տարի առաջ խորհրդային ժայռը ճաքեր տվեց: Հետո սկսվեց քարաթափությունը: Ով կարող էր այն ժամանակ իմանալ, որ դա շարունակվելու է քառորդ դար: Բայց արդեն ժամանակն է հավաքել քարերը»,- հինգշաբթի իր Twitter-յան էջում գրառել է Ռոգոզինը:
Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո Ռոգոզինը շնորհավորեց ազգային-հայրենասիրական «Ռոդինա» («Հայրենիք») կուսակցությանը, որի հիմնադիրներից է եղել ինքը՝ «հանուն ազգային միասնության՝ մեր պայքարի առաջին արդյունքի» կապակցությամբ:
Ռուսաստանի օրը ամեն տարի նշվում է հունիսի 12-ին. 1990 թ. հենց այդ օրն է ընդունվել Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության անկախության հռչակագիրը: Փոխանցում է BBC-ն:
‘