Ռոգոզինի կինը հերքել է, թե ինքը կոնտուզիա է ստացել

729

Ռազմական խորհրդականների խմբի և «Ցարական գայլեր» գիտատեխնիկական կենտրոնի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի կինը՝ Տատյանան, հերքել է այն տեղեկությունը, թե ինքը կոնտուզիա է ստացել։

«Փառք աստծու, ես ծանր կոնտուզիա չեմ ստացել»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

Ավելի վաղ դրա մասին հաղորդել էր գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը։

Ռոգոզինը վիրավորվել էր հինգշաբթի, երբ իր օգնականների հետ Դոնեցկում կրակահերթի տակ էր ընկել կամավորական միավորումներից մեկում աշխատանքային այցից վերադառնալիս։

Ռոգոզինը և ևս երկու տուժած տեղափոխվել են Դոնի Ռոստովի ռազմական կլինիկական հոսպիտալ։ Գնդակոծության ժամանակ զոհվել է Ռոգոզինի օգնականը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՎլադիմիր Պուտինի հանդեպ ռուսաստանցիների վստահությունը նվազել է 0,2 կետով
Հաջորդ հոդվածըՕչոան տեղափոխվեց Իտալիայի առաջնություն