‘
Ռոդ-Այլենդից ամերիկացի ուսուցիչը համացանցում հռչակ է ձեռք բերել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լուսանկարվելով անսովոր հագուստով:
28-ամյա Նիկոս Յաննիպուլոսը, որ իր նահանգում տարվա ուսուցչի կոչմանն է արժանացել, ամբողջ երկրից ժամանած այլ մանկավարժների հետ այցելել է Սպիտակ տուն՝ նախագահի հետ հանդիպման: Սակայն հենց նրա լուսանկարը՝ Թրամփի և առաջին տիկին Մելանյայի հետ, հազարավոր «լայքեր» է ստացել՝ հիմնականում այն պարագաների շնորհիվ, որ նա ցուցադրում է լուսանկարում:
Facebook-ում Յաննիպուլոսը պարզաբանել է իր հագուստի յուրօրինակ տարրերը, այդ թվում՝ կապույտ պիջակը, որին քորոցով ծիածանի պատկեր է ամրացված. այդ կերպ նա ցանկացել է «շնորհակալություն հայտնել ԼԳԲՏ-հանրությանը»:
Մյուս պիտույքը՝ խարսխի տեսքով զարդը՝ ի պատիվ Ռոդ-Այլենդի է: Կերպարն ամբողջացրել է սև հովհարը, որը Յանոնուպոլիսն ընտրել է՝ «ուրախությունը և գենդերային ազատությունը նշելու համար»:
Փոխանցում է BBC-ն:
‘