‘Ռոդի Օսման. Բանակցություններում պետք է ներգրավել Սիրիայի բոլոր ազգությունների ներկայացուցիչներին’

1451

«Սիրիայի հարցով բանակցությունները չպետք է սոսկ երկկողմանի լինեն՝ պաշտոնական Դամասկոսի և Էր-Ռիյադում ձևավորված ընդդիմադիր խմբի միջև: Այդ բանակցություններին պետք է մասնակցեն Սիրիայում բնակվող բոլոր ազգությունների ներկայացուցիչները, նրանք պետք է քննարկեն սոցիալական և քաղաքական այնպիսի միություն ձևավորելու հարցը, որպեսզի ոչ մի ժողովրդի իրավունքները չոտնահարվեն», — ТАСС-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ-ում Սիրիական Քուրդիստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը:

Նա հիշեցրել է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան դեռ մարտի 12-ին է հայտարարել, որ քրդերը պետք է մասնակցեն բանակցություններին, սակայն դա արդյունք չի տվել:

«Այժմ դե Միստուրան կրկին հայտարարել է, որ ամբողջությամբ համամիտ է ռուսաստանյան իշխանությունների դիրքորոշմանը՝ միջսիրիական բանակցություններին քրդերի մասնակցության հարցում: Մինչդեռ թուրքական կառավարությունը խոչընդոտում է դրան»: Օսմանի կարծիքով՝ «քանի դեռ (Թուրիքայի սահմանի մոտ գտնվող) Ջերաբլոս և Ազազ քաղաքների միջև գիծը բաց է՝ Սիրիայի պատերազմը չի ավարտվի, հնարավոր չի լինի լուծում գտնել, քանի որ Թուրքիայից գրոհայինների հոսքը չի դադարում»: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Քեմերոնը հայտարարել է, որ վաճառել է օֆշորի իր մասնաբաժինը’
Հաջորդ հոդվածը‘Վերադարձ, որը հավասարազոր է մահապատժի (տեսանյութ)’