«Ռոլան Գարոս»․ Ալկարասն ուժեղ էր Խաչանովից

660

19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Աշխարհի 6-րդ ռակետ մրցեց 25-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ եւ հաղթեց երեք սեթում՝ 6։1, 6։4, 6։4։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ալկարասը կխաղա Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ, որը 7։6 (13։11), 7։5, 6։3 հաշվով պարտության մատնեց իսպանացի Բերնաբե-Սապատա Միրալիեսին։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 43,6 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըՇարունակում է զբաղվել միջուկային անվտանգության հարցերով
Հաջորդ հոդվածըՍադիո Մանեն համաձայնության է հասել «Բավարիայի» հետ