Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը նվաճեց Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մրցաշարի տիտղոսը։ Լեհ թենիսիստուհին եզրափակիչում մրցեց 18-րդ ռակետ, 18-ամյա ամերիկացի Կորի Գաուֆի հետ եւ հեշտ հաղթանակ տարավ երկու սեթում՝ 6։1, 6։3։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 8 րոպե։
Իգա Շվյոնտեկը երկրորդ անգամ նվաճեց «Ռոլան Գարոսի» տիտղոսը։ Նախորդ անգամ նա հաղթել էր 2020 թվականին։
Շվյոնտեկը 35-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։