Աշխարհի չորրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդը երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Նա առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի (22) նկատմամբ՝ 6:3, 6:4, 6:0։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 9 րոպե։
Եզրափակիչում Կասպեր Ռուուդի մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը, որը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։
Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 11-ին։ «Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։