«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

356

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Հայ թենիսիստն առաջին շրջանում մրցեց դասակարգման 126-րդ համար, պորտուգալացի Նունու Բորգեսի հետ։ Աշխարհի 24-րդ ռակետն առավելության հասավ չորս սեթում՝ 6:3, 2:6, 6:4, 6:4։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 26 րոպե։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի բոլիվիացի Ուգո Դելիենը (87)։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամն այս տարի 43,6 միլիոն եվրո է։

Տիտղոսը կփորձի պաշտպանել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը։

Նախորդ հոդվածըSuperbet Rapid & Blitz․ Արագ խաղի 9 տուրից հետո Լեւոն Արոնյանը 5-րդն է
Հաջորդ հոդվածըԻրանի նախագահը խոստացել է վրեժ լուծել ԻՀՊԿ սպայի սպանության համար