«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում առավելության է հասել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ։ 4 ժամ եւ 14 րոպե տեւած դիմակայությունում իսպանացի թենիսիստը հաղթել է 6:2, 4:6, 6:2, 7:6 (7:4) հաշվով։
Կիսաեզրափակիչում Ռաֆայել Նադալի մրցակիցը կլինի Գերմանիայի ներկայացուցիչ, օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերեւը, որը պայքարից դուրս էր թողել իսպանացի Կառլոս Ալկարասին։
«Ռոլան Գարոսը» կավարտվի հունիսի 5-ին։