Աշխարհի երրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ եւ պարտության չորս սեթում՝ 3:1:
Առաջին սեթում 6:3 հաշվով առավելության հասավ Նովակ Ջոկովիչը։ Երկրորդ սեթում Կառլոս Ալկարասը բարդ պայքարում կարողացավ վերականգնել հավասարությունը՝ 7:5:
Երրորդ սեթում Կառլոս Ալկարասը ոտքի վնասվածք ստացավ եւ պարտվեց 1:6 հաշվով։
Չորրորդ սեթում Ջոկովիչը դարձյալ խնդիրներ չունեցավ՝ 6:1:
Եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարի չորրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդի եւ 27-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի դիմակայության հաղթողը։