Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Սերբ թենիսիստը մրցեց Սլովակիայի ներկայացուցիչ Ալեքս Մոլչանի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:3, 7:6 (7:4) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 18 րոպե։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի սլովենացի Ալյաժ Բեդենեն։
Ջոկովիչը «Ռոլան Գարոսի» գործող չեմպիոնն է։
Երրորդ շրջան դուրս եկավ նաեւ ռուսաստանցի Կարեն Խաչանովը։
Հայ թենիսիստը մրցեց համաշխարհային դասակարգման 90-րդ համար, բոլիվիացի Ուգո Դելիենի հետ եւ հաղթանակ տարավ 4:6, 6:4, 7:6 (7:1), 6:3։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 7 րոպե։
Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը կլինի բրիտանացի Քեմերոն Նորին (11)։
«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 43,6 միլիոն եվրո է։