«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։
Գերմանիայի ներկայացուցիչ, օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերեւի հետ դիմակայության առաջին սեթում իսպանացի թենիսիստը հաղթեց 7։6 (10։8) հաշվով, իսկ երկրորդ սեթում 6։6 հաշվի ժամանակ Ալեքսանդր Զվերեւը ոտնաթաթի վնասվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել պայքարը։
Եզրափակիչում Ռաֆայել Նադալի մրցակիցը կլինի նորվեգացի Կասպեր Ռուուդի եւ խորվաթ Մարին Չիլիչի դիմակայության հաղթողը։
Ռաֆայել Նադալը 14-րդ անգամ հանդես կգա «Ռոլան Գարոսի» եզրափակիչում։ Նա 13 անգամ նվաճել է այս մրցաշարի տիտղոսը։