«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։
Իսպանացի թենիսիստը չորրորդ շրջանում մրցեց կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ եւ առավելության հասավ 5 սեթում՝ 3:6, 6:3, 6:2, 3:6, 6:3։ Մրցախաղը տեւեց 4 ժամ եւ 23 րոպե։
Նադալի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը առավելության էր հասել արգենտինացի Դիեգո Շվարցմանի նկատմամբ՝ 6:1, 6:3, 6:3։
Ջոկովիչը պաշտպանում է անցած տարի նվաճած տիտղոսը։
«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 43,6 միլիոն եվրո է։