‘«Ռոլան Գարոս». Էնդի Մարեյը դուրս թողեց Կարեն Խաչանովին’

1060

‘

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս մնաց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունից: Չորրորդ շրջանում մոսկվացի 21-ամյա թենիսիստը մրցեց աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյի հետ եւ պարտվեց 3 սեթում: 2 ժամ 4 րոպե տեւած մրցախաղում բրիտանացի թենիսիստն առավելության հասավ 6:3, 6:4, 6:4 հաշվով:

Քառորդ եզրափակիչում Էնդի Մարեյը կմրց ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ, որը հաղթեց իսպանացի Ֆերնանդո Ֆերդասկոյին:

Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոսի» նախորդ փուլերում Կարեն Խաչանովը հաղթել էր չիլիացի Նիկոլաս Ջարին, չեխ Տոմաշ Բերդիխին ու ամերիկացի Ջոն Իզներին:

‘

Նախորդ հոդվածը‘Աստղագետները Արեգակից ավելի տաք մոլորակ են հայտնաբերել’
Հաջորդ հոդվածը‘Գատուզո. «Ռեալին» չեն հարգի այնքան ժամանակ, քանի դեռ թիմում խաղում են Ռամոսի պես ծաղրածուներ’