‘«Ռոլան Գարոս». հայտնի դարձավ տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակչի երկրորդ զույգը’

1233

Ֆրանսիայում կայացան թենիսի «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա երկրորդ մրցաշարի՝ «Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց պայքարի քառորդ եզրափակչի վերջին երկու հանդիպումները: 

Շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան հեշտ հաղթանակ տարվավ խորվաթ Մարին Չիլիչի նկատմամբ: 1 ժամ 40 րոպե շարունակված խաղում Վավրինկան հաղթեց 3 սեթում 6:3,  6:3, 6:1 հաշվով:

Մյուս խաղում աշխարհի առաջին ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյը ուժերն էր չափում ճապոնացի Կեի Նիշիկորիի հետ: Թենիսիստները կորտում անցկացրին 2 ժամ 39 րոպե: Մարեյը հաղթեց 4 սեթում՝ ընդհանուր 2:6, 6:1, 7:6, 6:1 հաշվով:

Այսպիսով, Ստանիսլաս Վավրինկան և Էնդի Մարեյը միմյանց հետ կմրցեն կիսաեզրափակիչ փուլում: Ավելի վաղ, կիսաեզրափակչի առաջին զույգն էին կազմել Ռաֆաել Նադալն ու Դոմինիկ Տիմը:

Նախորդ հոդվածը‘Մեսսին իր հարսանիքին չի հրավիրել Էնրիկեին և Բարտոմեուին’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալ»-ը հրաժարվել է Դե Խեայի տրանսֆերը գնելու մտքից’