‘
Ֆրանսիայում կայացան թենիսի «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա երկրորդ մրցաշարի՝ «Ռոլան Գարոս»-ի քառորդ եզրափակչի առաջին երկու հանդիպումները:
Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆաել Նադալը մրցում էր իր հայրենակից Պաբլո Կարենյո-Բուստայի հետ: 1-ին սեթում «հողածածկի արքան» 6:2 հաշվով հաղթանակ տարավ, իսկ երբ 2-րդ սեթում Նադալը 2:0 հաշվով առջևում էր, Կարենյո-Բուստան մկանային վնասվածքի պատճառով հրաժարվեց շարունակել հանդիպումը: Թենիսիստները կորտում ընդամենը 50 րոպե անցկացրին:
Մեծ անակնկալ գրանցվեց Դոմինիկ Տիմ — Նովակ Ջոկովիչ խաղում: Աշխարհի 2-րդ ռակետը պարտություն կրեց՝ երեթ սեթերի արդյունքում Տիմին զիջելով 7:6, 6:3, 6:0 հաշվով: Հիշեցնենք, որ Ջոկովիչը մրցաշարի գործող չեմպիոնն էր:
Այսպիսով, Ռաֆաել Նադալն ու Դոմինիկ Տիմը կազմել են «Ռոլան Գարոս»-ի կիսաեզրափակչի առաջին զույգը:
Մյուս զույգում կմրցեն Էնդի Մարեյ — Կեի Նիշիկորի և Ստանիսլաս Վարինկա — Մարին Չիլիչ զույգերի հաղթողները:
‘