‘
Ֆրանսիայում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա երկրորդ մրցաշարի՝ «Ռոլան Գարոս»-ի 4-րդ շրջանում իսպանացի Ռաֆաել Նադալը ուժերն էր չափում իր հայրենակից Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ:
Այս դիմակայութունում «հողածածկի արքա»-ն լուրջ խնդիրներ չունեցավ և հաղթեց երեք սեթում՝ ընդհանուր 1:6, 2:6, 2:6 հաշվով: Խաղը շարունակվեց 1 ժամ 50 րոպե:
Լեգենդար իսպանացու մրցակիցը քառորդ եզրափակիչ փուլում կլինի Միլոշ Ռաոնիչ — Պաբլո Կարենյո-Բուստա զույգի հաղթողը:
Հիշեցնենք, որ 31-ամյա Նադալը «Ռոլան Գարոս»-ի իննակի չեմպիոն է, ինչը բացարձակ ռեկորդ է թենիսի պատմության մեջ:
‘