‘«Ռոլան Գարրոս». Ջոկովիչն ու Նադալը մեկնարկեցին հեշտ հաղթանակներով ‘

1093

Ֆրանսիայում մեկնարկած «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարում` «Ռոլան Գարրոսում» այսօր ընթանում են առաջին շրջանի հերթական հանդիպումները:

Պայքարի մեջ են մտել Նովակ Ջոկովիչն ու Ռաֆայել Նադալը, ովքեր հեշտ հաղթանակներ են տարել:

Սերբը մրցել է Մարսել Գրանոլերսի հետ ու առավելության հասել 6:3, 6:4, 6:2 հաշվով: Նոլեն շահել է մրցակցի 8 մատուցում, իսկ սեփականները զիջել է 4 անգամ: Հաջորդ փուլում 29-ամյա մարզիկը հանդիպելու է Ժոաու Սոուզա – Յանկո Տիպսարևիչ զույգի հաղթողի հետ:

Նադալն էլ ավելի համոզիչ հաղթանակ է տոնել: Իսպանացին հանդիպել է Բենուա Պերի հետ ու երեք սեթում ընդամենը 6 գեյմ զիջել: Գրանցվել է 6:1, 6:4, 6:1 հաշիվը: «Գրունտի արքան» նույնպես մրցակցի 8 մատուցում է հաղթել, փոխարենը սեփականները զիջել է ընդամենը 2 անգամ: Ռաֆան հաջորդ փուլում հանդիպելու է հոլանդացի Ռոբին Հասսեի հետ:

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Մահրեզը հայտարարել է, որ ցանկանում է լքել «Լեսթերը»’