«Ռոմայի» նախկին մարզիչը կարող է տեղափոխվել ՌԴ առաջնություն

802

«Ռոմայի» նախկին մարզիչ  Պաուլո Ֆոնսեկայի գործակալը բանակցություններ է վարել «Սպարտակի» գործադիր տնօրեն Եվգենի Մելեժիկովի հետ: RB Sport-ի փոխանցմամբ՝ բանակցությունները գլխավոր մարզչի պաշտոնում Ֆոնսեկայի հավանական նշանակման վերաբերյալ էին:

Ֆոնսեկան այս մրցաշրջանի մեկնարկից առաջ համարվում էր «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից մեկը, սակայն, ի վերջո, մոսկովյան ակումբը գլխավորեց մեկ այլ պորտուգալացի` Ռուի Վիտորիան: Նրա գլխավորությամբ «Սպարտակը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից, իսկ ՌՊԼ-ում 6 տուրից հետո զբաղեցնում է 8-րդ տեղը:

Նախորդ հոդվածըԿասիլյասը Վարազդատ Հարոյանին ընդգրկել է իր՝ Fantasy թիմում
Հաջորդ հոդվածըԱդրբեջանցի ընդդիմադիրներին նույնիսկ տարագրության մեջ են հետապնդում