‘Ռոման Աբրամովիչը ցանկանում է հրավիրել Կլաուդիո Ռանյերիին’

1195

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում հրավիրել «Լեսթերի» իտալացի մարզիչ Կլաուդիո Ռանյերիին, հաղորդում է Tuttosport-ը: 64-ամյա մասնագետը ամռանը կարող է գլխավորել լոնդոնյան թիմը, որը մինչեւ մրցաշրջանի ավարտը կմարզի հոլանդացի Գուս Հիդինկը:

Ռանյերին «Չելսին» գլխավորել է 2000-2004 թվականներին, երբ Աբրամովիչը գնեց ակումբը: Առաջիկայում կողմերը կսկսեն բանակցությունները: Այժմ «Լեսթերը» Ռանյերիի գլխավորությամբ Պրեմյեր լիգայի երկրորդ տեղում է՝ 43 միավոր: 

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպը պայմանագիր է կնքել գարեջուր արտադրող ընկերության հետ’
Հաջորդ հոդվածը‘ Խամես Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել Անգլիա’