Ռոման Աբրամովիչ․ «Չելսիի» վաճառքը բխում է թիմի շահերից

498

Ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը պաշտոնապես հայտարարել է Լոնդոնի «Չելսին» վաճառքի հանելու մասին, հաղորդում է անգլիական ակումբի կայքը։

«Ստեղծված իրավիճակում որոշում եմ ընդունել վաճառել ակումբը, քանի որ կարծում եմ՝ դա բխում է թիմի շահերից։

Անհավանական բարդ որոշում է։ Ինձ համար շատ ցավալի է բաժանվել ակումբից այս կերպ։ Վաճառքն արագացված չի լինի, կիրականացվի պատշաճ ընթացակարգով։

Վաճառքից ստացած զուտ եկամուտը կփոխանցվի ակումբի բարեգործական հիմնադրամին։ Այդ միջոցները կհատկացվեն Ուկրաինայում պատերազմի զոհերի ընտանիքներին»,- նշվում է Աբրամովիչի հայտարարությունում։

Ռուսաստանցի միլիարդատերը «Չելսիի» սեփականատերն է 2003 թվականից։ Այս ընթացքում նա ակումբի վրա ծախսել է մոտ 2 միլիարդ ֆունտ ստերլինգ։

Նախորդ հոդվածըՖրանսիայի գավաթ․ Եզրափակիչի զույգը հայտնի է (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԴանիել Ֆարկե. Քաղաքական իրավիճակն ու մարզական հեռանկարների կորուստը ստիպեցին հեռանալ