«Ռոման» բանակցում է Նեմանյա Մատիչի հետ

74

Իտալական «Ռոման» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի ծառայություններով, հաղորդում է Tuttomercatoweb-ը։ Հռոմեական ակումբն այժմ բանակցում է 33-ամյա սերբ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ անձնական պայմանագրի հարցով։

2017-ին Լոնդոնի «Չելսիից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Նեմանյա Մատիչն արդեն հայտարարել է, որ ամռանը փոխելու է ակումբը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 18 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն 4 տարվա պայմանագիր կկնքի Պոգբայի հետ
Հաջորդ հոդվածըՌուսաստանցի թենիսիստներին թույլ չեն տա մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին