‘Ռոման Բերեզովսկին իր ապագայի մասին’

1192

Մոսկվայի «Դինամոյի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է իր ապագայի և ծրագրերի մասին:

«Դեռ չգիտեմ, թե «Դինամոյում» ապագայիս հարցով երբ հստակություն կլինի: Դեռ այդ հարցով չեմ զրուցել ակումբի հետ: Արդեն սովորել եմ, որ «Դինամոյի» հետ պայմանագիրը երկարաձգում եմ առաջնության ավարտից հետո՝ կամ մայիսին, կամ հունիսին: Ակումբները երիտասարդ ֆուտբոլիստների դեպքում են ձգտում արագացնել այդ գործընթացը: Իմ դեպքում շտապելու տեղ չկա: Ցանկանում եմ շարունակել խաղալ: Միայն մնացել է հասկանալ, թե որ թիմում եմ անելու դա: Պետք եմ արդյո՞ք «Դինամոյին» կամ այլ թիմի: Կարծում եմ՝ այս տարի չեմ թուլացել, սակայն ինչ-որ մեկը կարող է այլ կարծիքի լինել»,- Ռոման Բերեզովսկու խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ 40-ամյա դարպասապահի պայմանագիրը դինամոյականների հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում:

Նախորդ հոդվածը‘Սաստիկ բքի պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը’
Հաջորդ հոդվածը‘Կուրտուայի հիանալի սեյվերը «Հալ Սիթիի» դեմ խաղում (շարժանկար)’