‘Ռոման Բերեզովսկին հեռացավ Մոսկվայի «Դինամո»-ից’

1620

Մոսկվայի «Դինամո»-ի գլխավոր մարզիչ Յուրի Կալիտվինցևը խզել է ակումբի հետ ունեցած պայմանագիրը: Այս մասին հայտնում է «Դինամո»-ի պաշտոնական կայքը:

Գլխավոր մարզչի հետ մոսկովյան ակումբը լքել են նաև Լիտովչենկոն, Կովտունն ու Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Հիշեցնենք, որ Բերեզովսկին «Դինամո»-ում էր 2015 թվականից և զբաղեցնում էր գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Էնրիկեն հանուն իտալական ակումբի մերժել է «Բավարիա»-ի առաջարկը’