‘Ռոման Բերեզովսկին` Մունդիալ-2018-ում Ռուսաստանի հավաքականի հնարավորությունների մասին’

1066

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, «Զենիթ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկին խոսել է Սանկտ Պետերբուրգի մարզադաշտի և Մունդիալ-2018-ի մասին:

— Էսթետիկական տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտը:

— Այն հրաշալի է և ներկված է «Զենիթ»-ի ավանդական գույներով: Ամեն ինչ շատ գեղեցիկ է:

— Չե՞ք ցավում, որ այս մարզադաշտը չկար 20 տարի առաջ, երբ դուք դեռ «Զենիթ»-ի ֆուտբոլիստ էիք:

— Մի փոքր, բայց այս մարզադաշտում ոչ միայն խաղալն է հաճելի, այլև հանդիսատես լինելը:

— Ի՞նչ մտքերով եք սպասում աշխարհի առաջնությանը:

— Մինչև վերջերս վստահ էի, որ Ռուսաստանի ընտրանին կարող է հասնել մինչև քառորդ եզրափակիչ, բայց ընտրանին կորցրեց մի շարք առաջատարների: Վերջին կորուստը Ալեքսանդր Կոկորինն էր: Այժմ Ռուսաստանի հավաքականի համար շատ բարդ է լինելու, բայց հավատում եմ, որ թիմը փլեյ-օֆֆի ուղեգիր կնվաճի:

— Նախատեսու՞մ եք Մունդիալ-2018-ի խաղերին հետևել մարզադաշտերից:

— Չգիտեմ, բայց Սանկտ Պետերբուրգում կամ Մոսկվայում նվազագույնը մեկ հանդիպման ներկա կգտնվեմ,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում «Զենիթ»-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ’
Հաջորդ հոդվածը‘Daily Star. «Արսենալ»-ը որոշել է, թե ով կփոխարինի Պետր Չեխին’