‘Ռոման Բերեզովսկին` տուրի խորհրդանշական հավաքականում’

537

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին Football.Kulichki.net կայքի կողմից ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հիշեցնենք, որ այդ տուրում «Դինամոն» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց Կազանի «Ռուբինին»:

Կայքը այսպես է գնահատել Բերեզովսկու խաղը. «Անկասկած, «Ռուբինի» հետ խաղերում առանց հաղթանակների երկար շարքը հատուկ ճնշում էր գործադրում «Դինամոյի» դարպասապահի վրա, սակայն Ռոմանը գերազանց կատարեց իր պարտականությունները: Այն դրվագներում, որտեղ կազանցիները ճնշում էին գործադրում, ինչը կարող էր փոխել խաղի ընթացքը հօգուտ հյուրերի, Բերեզովսկին գործեց անթերի: Մի քանի անգամ նա իրապես փրկեց թիմին, այդ բարդ մրցավեճում անառիկ պահելով դարպասը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է անում միանալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին’
Հաջորդ հոդվածը‘Երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ապրում են վարձով տնակում (տեսանյութ)’