‘Ռոման Բերեզովսկի. Կրիշտիանու Ռոնալդուն շատ խորամանկն է’

757

Մոսկվայի «Դինամոյի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին իր հուշերն է պատմել է 2007 թվականին կայացած Հայաստան-Պորտուգալիա դիմակայությունից: Դարպասապահը խոսել է Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից ընդունած գնդակի մասին, տեղեկացնում է Armsport.am-ը: Բերեզովսկու հետ զրուցել է Sportbox.ru-ի թղթակիցը:

— 2007 թվականին դուք բավական հաջող խաղ ցուցադրեցիք Պորտուգալիայի ազգային հավաքականի դեմ՝ գրանցելով 0-0 և 1-1 հաշիվները: Ինչո՞վ հիշվեց Ռոնալդուն:

— Համաշխարհային մակարդակի խաղացողների դեմ խաղալը շատ հետաքրքիր է: Լիոնել Մեսսիի դեմ ես երբևէ չեմ խաղացել, փոխարենը խաղացել եմ Կրիշտիանու Ռոնալդուի դեմ: Մեր թիմը լրջորեն էր պատրաստվում այդ խաղերին: Կարծում եմ, որ լավ խաղ ցուցադրեցինք պորտուգալացիների դեմ: Հատկապես լավ խաղացինք առաջին խաղում, որը կայացավ Երևանում. սկզբում մենք գոլի հեղինակ դարձանք, այնուհետև Ռոնալդուն դարձավ մի առասպելական գոլի հեղինակ: Նա գոլը միայնակ կազմակերպեց. շրջանցեց պաշտպաններին և գնդակով հասավ մինչև եզրագիծ: Գոլի հեղինակ դառնալ այդ անկյունից, գրեթե անհնարին էր: Բայց նա գնդակը աջ ոտքից տեղափոխեց ձախ ոտքը և գրավեց հեռավոր անկյունը: Նման հնարքներ կարելի է հաճախ տեսնել մինի-ֆուտբոլում: Ռոնալդուն այդ ամենը կարողացավ անել դարպասապահի հրապարակում: Նա շատ խորամանկն է, որն էլ հենց իր զենքն է:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի դեմ խաղում Ռոնալդուին կարողացան վնասազերծել:

— Այո, դա կարելի է անել միայն այն դեպքում, երբ դու խաղում ես նրա դեմ առավելագույն կենտրոնացվածությամբ: Բացի այդ, անհրաժեշտ է անպայման ապահովագրված լինել. թողնել, որ նրան դիմավորի մեկ պաշտպան, չի կարելի: 

Ի՞նչի վրա է պետք ուշարդություն դարձնել: Իմաստ ո՞ւնի ուսումնասիրել նրա տեխնիկական հնարքները:

— Ինչ-որ բան կարելի է նայել, սակայն պետք չէ կենտրոնանալ դրա վրա: Ի՞նչ իմաստ ունի ուսումնասիրել նրա հարվածների ոճը, եթե գնդակը շարժվելու է անկանխատեսելի հետագծով: Դա նրա գլխավոր հաղթաթուղթն է, ինչպես նաև՝ արագությունը: Կրիշտիանուն միշտ միտված է դարպասին, և դա խնդիր է դառնում պաշտպանության համար: Նույնիսկ, երբ նրա թիմի խաղը չի ստացվում, նա մեկ հարվածով կարող է փոխել ամեն ինչ:

Նախախաղային քննարկումները ամբողջությամբ նվիրվո՞ւմ են նրան:

— Չէի ասի, թե ողջ ժամանակը նվիրվում է միայն նրան. դրա կարիքը չկա: Սովորական պարտականությունն է դրվել մեր առաջ՝ ազատ չթողնել նրան:

—  Նկատել ենք, որ երբ պորտուգալացիների առաջատարի մոտ խաղը չի ստացվում, նա սկսում է նյարդայնանալ և սադրել

—  Հայաստանի հավաքականի դեպքում հենց այդպիսի իրավիճակ էր նրա մոտ. խաղը առանձնապես չէր ստացվում՝ չնայած խփած գնդակին: Սակայն նրա կողմից որևէ սադրանք չեմ նկատել: Ընդհանուր առմամբ, մեր պաշտպանները կարողացան չեզոքացնել նրան: Հավատում եմ, որ Ռուսաստանի հավաքականը նույնպես կկարողանա հաջող խաղալ Պորտուգալացիների դեմ:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Սյունիքի մարզպետը հրաժարական չի տվել’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում կրկին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)’