‘Ռոման Բերեզովսկի. Մրցակցությունից չեմ վախենում’

754

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին, նշել է, որ թիմում Անտոն Շունինի հետ մրցակցությունը նորմալ երեւույթ է:

«Այսպես ասեմ. Արդեն իսկ «Դինամո» հրավիրելու փաստը մեծ պատիվ էր իմ համար: Մնում էր մարզումների ժամանակ լավ դրսեւորվել, մարզավիճակը պահել՝ անհրաժեշտ պահին թիմին օգտակար լինելու համար:

Մրցակցությունից ես երբեք չեմ վախեցել: Դառնալով փորձառու դարպասապահ, ձգտել եմ օգնել երիտասարդներին, հատկապես՝ «Խիմկիում»: Ոչ թե նրանք էին ինձանից խորհուրդ հարցնում, այլ ես էի զգում, թե երբ պետք է ինչ-որ բան հուշել, եւ դա անում էի ընկերական տոնով, առանց ընդգծելու իմ տարիքի կամ փորձի գերազանցությունը:

Եվ այժմ էլ ես «Դինամոյի» պահեստայինների նստարանից անկեղծորեն ցավում եմ Շունինի համար, ցանկանում, որ նրա մոտ ամեն ինչ ստացվի եւ մեր թիմը հաղթի»,- Բերեզովսկու խոսքն է մեջբերում Sports.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ամանորյա տոներին Մոսկվայում հրատեխնիկայի սխալ օգտագործումից տուժել է 50 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Էլբրուսում որոնում են մոսկվացի երեք լեռնագնացների’