Իտալական «Ռոմայի» հոլանդացի կիսապաշտպան Ջաստին Կլույվերտը կարիերան կշարունակի ֆրանսիական «Նիցայում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիական ակումբը վարձակալել է 22-ամյա ֆուտբոլիստին և ունի 10 միլիոն եվրոյով նրա տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն:
Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Պատրիկ Կլույվերտի որդին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս գերմանական «Լայպցիգում»: Հոլանդացին 2018-ին Ամստերդամի «Այաքսից» է տեղափոխվել «Ռոմա», որը 17.25 միլիոն եվրո է վճարել նրա տրանսֆերի համար: Իտալական ակումբի կազմում Ջաստին Կլույվերտն անցկացրել է 68 հանդիպում, դարձել 9 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: