‘«Ռոման» զիջում է առաջատարի դիրքը (Տեսանյութ)’

625

«Սերիա Ա-ում» ռեկորդային հաղթանակների շարքից հետո Ռուդի Գարսիայի «Ռոման» 3-րդ անգամ անընդմեջ ոչ-ոքի խաղաց, այս անգամ իտալական միջակներից մեկի՝ «Կալյարիի» դեմ խաղում: «Ջյալոռոսիները» առավելություն ունեին ամբողջ հանդիպման ընթացքում, բայց այդպես էլ չկարողացան գրավել Վլադա Աբրամովի դարպասը, ով փայլուն երեկո անցկացրեց «Օլիմպիկոյում»:

Այսպիսով՝ մրցաշրջանի մեկնարկից ի վեր «Ռոման» առաջին անգամ զիջեց «Սերիա Ա-ի» առաջին հորիզոնականը, որն այս պահին 34 միավորով գլխավորում է «Յուվենտուսը»:

Նախորդ հոդվածը‘Երթ դեպի Բաղրամյան 26` Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով. լուսանկարներ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը Եվրամայդանից. Ոստիկանները արտասվում են արցունքաբեր գազից ‘