«Ռոման» հաղթանակ կորզեց Սասուոլոյի դեմ խաղում (տեսանյութ)

65

Իտալիայի Ա Սերիայի 3-րդ տուրի շրջանակում Հռոմի «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր «Սասուոլոյին»:

37-րդ րոպեին «գայլերը» հաշվի մեջ առաջ անցան. Լորենցո Պելեգրինիի փոխանցումը եզրափակեց Բրայան: Երկրորդ խաղակեսի 12-րդ րոպեին Ֆիլիպ Ջուրիչիչը խփեց պատասխան գնդակը՝ 1-1: 91-րդ րոպեին, այնուամենայնիվ, տանտերերը կարողացան հաղթական գոլ հեղինակել. դիպուկ էր Ստեֆան էլ Շարավին: «Ռոման» հաղթեց 2-1 հաշվով ու հավասարվեց առաջատարներ «Միլանին» ու «Նապոլիին»:

Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 70-րդ րոպեին: Այս խաղից հետո «Ռոման» 9 միավոր ունի, իսկ «Սասուոլոն»՝ 4:

Նախորդ հոդվածը«Կադիսն» առանց Հարոյանի պարտություն կրեց
Հաջորդ հոդվածը«Ռեալի» կամային հաղթանակը, Բենզեմայի հեթ-տրիկը (տեսանյութ)