Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Ջենոային», որի գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը նշեց Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շեւչենկոն։
«Ռոման» առավելության հասավ 2։0 հաշվով։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի առաջին գոլը 82-րդ րոպեին խփեց Գանան ներկայացնող 18-ամյա հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը, որը 75-րդ րոպեին փոխարինել էր ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովին։ Գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Ավելացված վերջին րոպեին Ֆելիքս Աֆենա-Գյանը նաեւ երկրորդ գոլը խփեց։ Սրանք Աֆենա-Գյանի առաջին գոլերն են իտալական թիմում։
«Ռոման» 22 միավորով 5-րդ տեղում է։ «Ջենոան» 18-րդն է՝ 9 միավոր։
Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր
«Ջենոա» — «Ռոմա»՝ 0։2 (տեսանյութ)
Ֆելիքս Աֆենա-Գյան, 82, 90+4
