«Ռոման» հաղթեց վերջին տուրում եւ ապահովեց ԵԼ-ի ուղեգիր (տեսանյութ)

227

Իտալիայի առաջնության վերջին տուրի խաղում «Ռոման» Թուրինում հյուրընկալվեց «Տորինոյին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

Հռոմեական թիմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։ Աչքի ընկավ նաեւ իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ չի վերականգնվել վնասվածքից հետո։ Նրա վերադարձը սպասվում է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում։ «Ռոման» մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կմրցի հոլանդական «Ֆեյենորդի» հետ։

«Ռոման» 63 միավորով բարձրացավ 5-րդ տեղ եւ ապահովեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։ «Տորինոն» 10-րդն է՝ 50 միավոր։

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Տորինո» — «Ռոմա»՝ 0։3 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 33, 42, 11մ, Լորենցո Պելեգրինի, 78, 11մ

Նախորդ հոդվածըՃապոնիան կառաջարկի G7 հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Հիրոսիմայում
Հաջորդ հոդվածըԻտալիայի առաջնություն․ Մրցաշրջանի լավագույն խաղացողները